03 Սեպ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն հարվածել է Վենեսուելայից եկող նավին. 11 զոհ կա

ԱՄՆ-ն հարվածել է Վենեսուելայից եկող նավին. 11 զոհ կա

ԱՄՆ զինված ուժերը երեքշաբթի հարվածել են Վենեսուելայից եկող նավին, որն ըստ Վաշինգտոնի մեղադրանքի, տեղափոխում էր թմրանյութեր. գրում է Al Jazeera-ն:

Հարվածի հետևանքով մահացել է 11 մարդ։ Սա առաջին հայտնի գործողությունն է այն ժամանակ, երբ Թրամփի վարչակազմը ռազմական նավեր էր տեղակայել Կարիբյան ծովի հարավային հատվածում։

«Մենք բառացիորեն մի քանի րոպե առաջ խոցեցինք թմրանյութերով բեռնված նավը։ Այդ նավում շատ մեծ քանակությամբ թմրանյութ կար։ Եվ սա միայն սկիզբն է։ Վենեսուելայից երկար տարիներ թմրանյութեր են գալիս մեր երկիր»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա նաև տեսանյութ է հրապարակել իր Truth Social հարթակում, որտեղ երևում է՝ ինչպես է արագընթաց նավը պայթում և բռնկվում ծովում։ Թրամփի խոսքով, այս գործողության հետևանքով, ոչ մի ամերիկացի զինծառայող չի տուժել, միայն «11 ահաբեկիչ» է սպանվել։

Ըստ Թրամփի՝ նավի անձնակազմը պատկանում էր Վենեսուելայի «Տրեն դե Արագուա» հանցախմբին, որն էլ ԱՄՆ-ն այս տարվա փետրվարին ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։ Նա կրկին մեղադրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ պնդելով, թե հենց նա է վերահսկում այդ խմբավորումը։ Վերջինը սակայն հերքում է այս պնդումները։

Ռազմագերիներ