25 Դեկ
2024
-0.5° c ԵՐԵՎԱՆ
-0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրեա գործիչները դիմել են Իսրայելի նախագահին՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու համար ջանքեր գործադրելու պահանջով

Հրեա գործիչները դիմել են Իսրայելի նախագահին՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու համար ջանքեր գործադրելու պահանջով

Իսրայելում
բնակվող մի շարք ակադեմիկոսներ, հոգևոր, մշակութային ոլորտի գործիչներ դիմել են երկրի
նախագահ Իցհակ Հերցոգին՝ Արցախում հումանիտար ճգնաժամի լուծմանն օգնելու և 120 000
մարդկանց ապահովելու նպատակով։

«Իսրայել պետությունը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ՝ պետության, որը պատասխանատու
է այս ճգնաժամի համար և ունի այն լուծելու կարողություն։

Այս կապերը պարտավորեցնում են Իսրայել պետությանը հստակ դիրքորոշում ունենալ և ձեռքերը
ծալած չմնալ»,-ասված է նամակում։

Նշվում է, որ այդ կերպ Ադրբեջանը խախտում է
2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ ստեղծելով լուրջ հումանիտար ճգնաժամ։

«Մենք չենք կարող լռել, հատկապես հայ ժողովրդի
հետ մեր պատմական ու բազմաշերտ կապի լույսի ներքո։ Ինչպես հրեական պատմությունը, այնպես
էլ Հայաստանի պատմությունը կարող են վկայել քաղաքական արդարացումների մասին, որոնք
օգտագործվում են անգործությունն ու ապատիան արդարացնելու համար»,-գրել են նրանք:

Նամակի հեղինակները երկրի նախագահին կոչ են
արել դիմել Ադրբեջանի գործընկերներին՝ պահանջելով վերացնել միջանցքի շրջափակումը։
«Սա ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտության մեջ որևէ կողմ ընդունելու
խնդրանք է, այլ պարզապես մարդասիրական կոչ ՝ փրկելու վտանգի մեջ գտնվող կյանքեր և ապահովելու
տեղաշարժի տարրական ազատություն և կյանքի համար բավարար պաշարներ»
-ասված է նամակում։