03 Սեպ
2025
33° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պեսկովը հերքում է Թրամփի «դավադրության» պնդումները՝ վստահեցնելով՝ ոչ ոք ոչինչ չի պլանավորում

Պեսկովը հերքում է Թրամփի «դավադրության» պնդումները՝ վստահեցնելով՝ ոչ ոք ոչինչ չի պլանավորում

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հուսով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դավադրության» մասին խոսել է անուղղակի, փոխաբերական իմաստով: Նա ընդգծել է, որ իրականում ոչ ոք նման պլաններ չի կազմում. Գրում են ռուսական լրատվամիջոցները:

«Դա ոչ ոքի մտքով չի անցնում, և դրա համար ո՛չ ցանկություն կա, ո՛չ էլ ժամանակ»,- ասել է Պեսկովը:

Նախկինում ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում հրապարակում էր արել, որտեղ մեղադրում էր Չինաստանին, Հյուսիսային Կորեային և Ռուսաստանին ԱՄՆ-ի դեմ «դավադրություն պլանավորելու» համար: Հրապարակումը տեղադրվել էր նրա էջում Պեկինում շքերթի ժամանակ: Նա նաև խնդրել էր փոխանցել ողջույններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը գործակցում է Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ միջազգային հարթակներում, ինչպիսիք են Շանհայյան համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), ԲՐԻԿՍ և այլ կառույցներ՝ ոչ ոքի դեմ, այլ երկրների բնակիչների օգտին:

«Աշխատանքի սկզբունքը հետևյալն է՝ աշխատել մեր երկրների ժողովուրդների համար, ոչ թե երրորդ երկրների դեմ: Այդ պատճառով ոչ ոք, ոչ մի դավադրություն չի կառուցում. դրա համար ոչ ոքի մոտ ո՛չ ցանկություն կա, ո՛չ ժամանակ»,- նշել է Պեսկովը:

 

 

Ռազմագերիներ