
Մինչև հրադադար չհաստատվի, Արևմուտքը զորք չի ուղարկի Ուկրաինա․ Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մինչև Ուկրաինայում հրադադարի հաստատումը արևմտյան զորքեր ուղարկելու մասին խոսք լինել չի կարող. այս մասին նա ասել է Sat.1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մինչև այդ պահը Ուկրաինա զորքեր չեն ուղարկվի», – ասել է նա։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հրադադար հաստատվի, դա հնարավոր կլինի միայն Գերմանիայի համար՝ «լուրջ վերապահումներով», դրա ճանապարհին կան «շատ խոչընդոտներ»։
Նա հավելել է, որ ամեն դեպքում, Գերմանիան Ուկրաինայում ռազմական առաքելություն իրականացնելու ծրագրեր չունի։
Միևնույն ժամանակ, կանցլերը նշել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցերը գտնվում են այսպես կոչված կամավորների կոալիցիայի իրավասության ներքո, բայց ոչ Եվրոպական հանձնաժողովի։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Financial Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ Եվրոպան ունի «բավականին ճշգրիտ ծրագիր» զորքեր տեղակայելու Ուկրաինայի տարածքում՝ հրադադարից հետո անվտանգության երաշխիքների ապահովման շրջանակներում։