02 Հուն
2025
0° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հորդորել է հնարավորինս շուտ ապահովել տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքում

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հորդորել է հնարավորինս շուտ ապահովել տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքում

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի
X-ի (Twiiter) միկրոբլոգում հրապարակում է արվել պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի
հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Կիմի և ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների
հետ ունեցած առանձնազրույցների մասին։

Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյան աջակցություն է հայտնել տարածաշրջանում
կայուն խաղաղություն ապահովելու երկու երկրների ջանքերին։

«Նա հորդորել է առաջնորդներին պահպանել առաջընթացը՝ սկսելով
հնարավորինս շուտ Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային
միջոցների ազատ տարանցումը թույլ տալուց՝ շեշտադրելով, մասնավորապես, հումանիտար խնդիրները»: