03 Սեպ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանի Հաղթանակի օրվա ռազմական շքերթը. ո՞վ էր ներկա և ի՞նչ տեղի ունեցավ

Չինաստանի Հաղթանակի օրվա ռազմական շքերթը. ո՞վ էր ներկա և ի՞նչ տեղի ունեցավ

Չինաստանն իր մայրաքաղաք Պեկինում չորեքշաբթի  անցկացրեց մեծ ռազմական շքերթ՝ նշելու Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը, գրում է Al Jazeera-ն։

Չինաստանի ամենամեծ ռազմական շքերթի ժամանակ նախագահ Սի Ծինփինը ողջունել է տեղում ներկա աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ ցուցադրելով Չինաստանի ռազմական հզորությունն ու ապագայի տեսլականը։ Զորահանդեսին ներկա էր նաև Կիմ Չեն Ընի դեռահաս դուստրը: 

Շքերթը սկսվել է տեղական ժամանակով ժամը 9 00-ին:  Առաջին անգամ Չինաստանը «Հաղթանակի օրվա» ռազմական շքերթ էր անցկացրել 10 տարի առաջ: Այն ժամանակ նույնպես կազմակերպվել էր մեծ շքերթ՝ պատերազմի ավարտը հիշատակելու համար։

Շքերթի ընթացքում ցուցադրվել է  Չինաստանի ռազմական հզորությունը, ներկայացվել է առաջադեմ զինատեսակների, այդ թվում՝ անօդաչուների, հիպերսոնիկ հրթիռների և կործանիչների մոդելներ։

Չինաստանը ցուցադրեց միջուկային հրթիռներ, որոնք կարելի է արձակել ցամաքից, ծովից կամ օդից։ Առաջին անգամ ցուցադրվել է  ամբողջ «տրիադան»՝ միջուկային հրթիռների երեք տեսակներ։ Դրանք ներառում էին՝ օդային Jinglei-1, ենթածովային Julang-3 և ցամաքային Dongfeng-31 ու Dongfeng-61 հրթիռները։

Ներկայացվել են նաև Yingji-17, Yingji-19 և Yingji-20 հիպերսոնիկ հակասպառազինային հրթիռներ, որոնք փորձարկվել են ԱՄՆ ավիակիրների մոդելների վրա։

Շքերթում ցուցադրվել է նաև օդում և ջրի տակ գործող անօդաչուները, որոշները՝ հետախուզական առաքելությունների և ճշգրիտ հարվածների համար,  նաև առանց օդաչու ուղղաթիռներ՝ նախատեսված նավերից արձակման համար։

Ցուցադրվել են նաև կրուիզային հրթիռներ՝ Changjian-20A, Yingji-18C, Changjian-1000, նաև հիպերսոնիկ հրթիռներ՝ Yingji-21, Dongfeng-17 և Dongfeng-26D։

Շքերթին մասնակցել է նաև ռազմական նվագախումբ և երգչախումբ։

 

Ռազմագերիներ