03 Սեպ
2025
28° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինի և Ալիևի «կարճ և չոր» ձեռքսեղմումը հարաբերությունների սառեցման նշան էր

Պուտինի և Ալիևի «կարճ և չոր» ձեռքսեղմումը հարաբերությունների սառեցման նշան էր

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդիպել են Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նշող շքերթի ժամանակ։ Պետությունների ղեկավարները ողջունել են միմյանց և ձեռք սեղմել։ Այս պահը ֆիքսվել է տեսանյութում․ գրել է Lenta.ru-ն։

Ինչպես երևում է կադրերում, Ռուսաստանի առաջնորդի ելույթից առաջ Ադրբեջանի նախագահը զրուցել է իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի և, ենթադրաբար, Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ։

Կայքը նկատել է, որ այս ձեռքսեղմումը գրավել է հանրության ուշադրությունը, քանի որ շատ կարճ է եղել։ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ Կիրիլ Կաբանովն այն անվանել է «կարճ և չոր», ինչպես նաև ենթադրել, որ դա կարող է լինել Ռուսաստանի առաջնորդի «սառեցման ցուցադրություն» Ադրբեջանի նկատմամբ։

«Պեկինում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի կարճ և չոր ձեռքսեղմումը կրում է ձևական և պաշտոնական բնույթ։ Սրանք ակնհայտորեն բարեկամական ողջույններ կամ նույնիսկ ձեռքսեղմում չեն լավ և ջերմ շփման մեջ գտնվող մարդկանց միջև», – ենթադրել է Կաբանովը։

Իր հերթին՝ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռքսեղմումը նորմալ քաղաքավարի վարքագիծ է։

«Ես չեմ կարող պատկերացրել, որ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջազգային գագաթնաժողովի ժամանակ, Ալիևին տեսնելով, Պուտինը կանցնի փողոցի մյուս կողմը կամ, ասենք, կշրջվի և չի սեղմի նրա ձեռքը», – նշել է Զատուլինը։

Նա նաև հավել է, որ եթե ցուցադրվի «վատ խաղաղությունը լավ վեճից լավ է» ոճը, ապա անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ, ըստ քաղաքական գործչի, դա չի նշանակում, որ Մոսկվան պետք է պատրանքներ ունենա այս համագործակցության խորության վերաբերյալ։

Ռազմագերիներ