
Պայթյունը ցնցել է փողոցն ու մարդկանց
Սեպտեմբերի 2-ին հենց այս հատվածում էր պայթուն որոտացել․ ցնցվող շենքեր, սարսափած վարորդներ, ուղևորներ ու անգամ վնասված անցորդներ կային։ Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի պայթունը իրարանցման պատճառ էր դարձել։
Պայթունի հետևանքով տուժած անցորդներից Աննա Գրիգորյանը պատմում է՝ կանգառում կանգնած, հասարակական տրանսպորտին էր սպասում, երբ ուժգին պայթյուն լսեց։ Դրան հաջորդել են ֆիլմ հիշեցնող կադրեր․ ապակու բեկորներ ու մեքենայի մասեր էին թռչում շուրջը։