04 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հս. Կորեայի նախագահը խոստացել է ամեն բան անել Մոսկվային օգնելու համար

Հս. Կորեայի նախագահը խոստացել է ամեն բան անել Մոսկվային օգնելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հս. Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին հրավիրել է Ռուսաստան՝ Պեկինում ամենամեծ ռազմական շքերթից հետո. գրում է The Guardian-ը:

Հրավերը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կիմը խոստացել է անել «ամեն հնարավորը՝ Մոսկվային օգնելու համար»։

Հյուսիսային Կորեան աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ՝ զինտեխնիկայով և զորքով, իսկ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի մարտիկներին՝ նրանց «համարձակ և հերոսական» գործողությունների համար։

Կիմին ուղղված հրավերը հնչել է այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել էր Պուտինին՝ գիշերն Ուկրաինային հասցնելով նոր հարվածներ: Զելենսկին համարում է, որ Մոսկվան սրանով  ցուցադրում է իր «անպատժելիությունը»:

Հիշեցնենք, որ երկու ղեկավարները Չինաստանի մայրաքաղաքում էին և ներկա էին երկրորդ համաշխարհային պատերազմիում տարած հաղթանակի առիթով կազմակերպված զորահանդեսին:

Երկու առաջնորդները Չինաստանի ղեկավարի հետ երևացել են արարողության բացման ժամանակ՝ կարմիր գորգով քայլելիս։ Հավանական է, որ սա առաջին անգամն է, երբ երեք առաջնորդները միաժամանակ նույն վայրում են եղել։

Ավելի քան երկու ժամ տևած երկկողմ հանդիպման ընթացքում Կիմը Պուտինին ասել է. «Եթե ինչ-որ բան կարող եմ անել քեզ և Ռուսաստանի ժողովրդի համար, ես դա համարում եմ եղբայրական պարտք և պատրաստ եմ անել ամեն բան՝ օգնելու համար»։

Հանդիպումից հետո Կիմը հրաժեշտի պահին ասել է «շուտով կհանդիպենք» և գրկել Պուտինին։ Պուտինը պատասխանել է՝ «Մենք սպասում ենք քեզ. այցելիր մեզ»։

Երկու պետությունները անցյալ տարի ստորագրել են պայմանագիր, որը պարտավորեցնում է միմյանց տրամադրել «ռազմական և այլ օգնություն»՝ եթե երկրներից մեկում պատերազմ սկսվի:

Ռազմագերիներ