04 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը պարտավորեցնում է Google-ին վճարել 425 միլիոն դոլար՝ միլիոնավոր օգտատերերի գաղտնիությունը խախտելու համար

Դատարանը պարտավորեցնում է Google-ին վճարել 425 միլիոն դոլար՝ միլիոնավոր օգտատերերի գաղտնիությունը խախտելու համար

ԱՄՆ-ում դատարանը որոշել է, որ Google-ը պետք է վճարի 425 միլիոն դոլար՝ օգտատերերի գաղտնիությունը խախտելու համար. գրում է Al Jazeera-ն:

Սան Ֆրանցիսկոյի դատարանում պարզվել է, որ Google-ը շարունակել է հավաքել տվյալներ երրորդ կողմի հավելվածներից, անգամ երբ օգտատերերը անջատել էին այդ հնարավորությունը իրենց հաշվում։

Google-ն իր հերթին հայտարարել է, որ դատարանը սխալ է հասկացել նրանց ծառայությունների աշխատանքը և պատրաստվում է բողոքարկել։ Ընկերության խոսնակ Խոսե Կաստանեդան ասել է՝ «Մեր գաղտնիության գործիքները թույլ են տալիս մարդկանց վերահսկել իրենց տվյալները, և երբ նրանք անջատում են գործառույթը,  մենք հարգում ենք այդ ընտրությունը»։

Մեղադրող կողմը պնդել է, որ Google-ը հավաքել և վաճառել է օգտատերերի մոբայլ հավելվածների տվյալները՝ խախտելով Web & App Activity կարգավորումների գաղտնիության պայմանները։ Հայցը ներառում է մոտ 98 միլիոն օգտատիրոջ բողոք:

Google-ը դատարանում հայտարարել է, որ հավաքված տվյալները «ոչ անձնական» են և պահվում են «առանձացված, անվտանգ և կոդավորված վայրերում»։

Վերջին տարիներին Google-ը մի քանի այլ դատական գործերի է առնչվել գաղտնիության խախտման պատճառով։

Մայիսին ընկերությունը վճարել է 1.375 միլիարդ դոլար՝ Տեխաս նահանգին, որտեղ պնդում էին, որ Google-ը հավաքել է բնակիչների դեմքի և ձայնի տվյալներ առանց նրանց համաձայնության և հետևել օգտատերերի գտնվելու վայրերին, նույնիսկ երբ նրանք անջատել էին այդ ֆունկցիան։

Ռազմագերիներ