ԱՄՆ-ում շարունակվում են ակցիաները՝ հաջակցություն Արցախի
Արդեն 5-րդ օրն է ամերիկահայերն՝ հաջակցություն Արցախի բողոքի մի
շարք ակցիաներ են իրականացնում։ Ակցիան մեկնարկել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ,
կոնգրեսական Ադամ Շիֆի տանը։
Շուրջօրյա ակցիաներին հաջորդել է ավտոերթը։ Ամերիկահայերը ավտոերթ են անցկացրել՝ պահանջելով
Արցախի հարցի կարգավորման համար քայլեր ձեռնարկել։
Ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում Կոնգրեսական Ադամ Շիֆի
հետ: Վերջինս համաձայնել է հանդիպել ամերիկահայերի հետ: