04 Սեպ
2025
30° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը Եմենի հուսիներին կործանարար հարվածներով է սպառնում

Իսրայելը Եմենի հուսիներին կործանարար հարվածներով է սպառնում

Իսրայելի պաշտպանության նախարարը խոստացել է Եմենի հուսի ապստամբների վրա կիրառել Եգիպտոսին հասցված Աստվածաշնչյան տասը աղետները. գրում է Al Jazeera-ն:

Իսրայելի Կացը սպառնալիքի մասին նախազգուշացրել է սոցիալական ցանցերի իր էջում: Դա արել է այն ժամանակ, երբ հաղորդագրություններ էին հայտնվել, որ Իրանի աջակցությամբ գործող հուսիները ակտիվացրել են հրթիռային հարձակումները Իսրայելի վրա։

Հուսիները կրկին հարձակվել են այս շաբաթվա ընթացքում, երբ սպանվել էր Եմենի վարչապետ Ահմեդ Գալեբ ալ-Ռահավին և մի քանի բարձրագույն պաշտոնյաներ։

Օրեր առաջ Իսրայելի բանակը տեղեկացրել էր, որ Եմենից արձակված հրթիռը չեն հասել Իսրայել, իսկ նախորդ օրը ՀՕՊ համակարգը ոչնչացրել էր ևս երկու հրթիռ:

Եմենի հուսիները երկուշաբթի ստանձնել են  պատասխանատվությունը հրթիռային հարձակումների համար, որոնց թիրախը Կարմիր ծովում գտնվող իսրայելական Scarlet Ray տանկերն էին:

Կացի սպառնալիքը վերաբերում է Աստվածաշնչում նկարագրված Եգիպտոսին հասցված տասը աղետներին, որոնք կատարվել են այն ժամանակ, երբ իսրայելացիները փորձել են համոզել փարավոնին ազատ արձակել ստրկացված իսրայելացիներին։

Ռազմագերիներ