
Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստ տեղի կունենա
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստ տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան
էջում գրել է Աշոտյանի իրավապաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու «առաքելությունը» այս անգամ
վերապահվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին»,- գրել է իրավապաշտպանը։
Դատական նիստը տեղի կունենա Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում։