
Հայաստանի կառավարությունը նոր վարկ է վերցնում
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ Պետական եկամուտների կոմիտեի կարիքների համար Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոն կառուցելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքել վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր:
Համաձայնագրերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը հատկացնել 45 մլն եվրո ֆինանսական միջոցներ, որից վարկային միջոցներ` 39 մլն եվրո, իսկ դրամաշնորհային միջոցներ՝ 6 մլն եվրո: