
Լիսաբոնի ֆունիկուլյորի վթարի մասին պատմում են ականատեսները
Չորեքշաբթի՝ ժամը 18:00-ից անմիջապես հետո էր, երբ Լիսաբոնի «Գլորիա» ֆունիկուլյորը շրջվեց զառիթափ սալահատակված փողոցի ոլորանից, բախվեց շենքին և փլուզվեց․ Լիսաբոնի Ավենիդա դա Լիբերդադե փողոցի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին պատմում են ականատեսները։
Կառքը «կորցրել է կառավարումը»՝ իջնելով ամբողջ արագությամբ․ BBC–ին ասել է ականատեսներից Հելեն Չոուն։
«Կարծես ռումբի ձայն լիներ, որին հաջորդեց «լիակատար սարսափելի լռություն… Խիտ սև ծուխ էր բարձրանում։ Միայն այն ժամանակ, երբ այն ցրվեց, հնարավոր էր տեսնել, թե ինչ տեղի ունեցավ», – ասում է Չոուն։
Նրա խոսքով՝ մարդիկ լաց էին լինում ու վազում օգնության։
Ոստիկանությունը դեռևս հետաքննում է վթարի պատճառը։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, վիրավորվել՝ մոտ 20-ը․ նրանցից մի քանիսը ծանր վիճակում են։