04 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀԿ-ից՝ ՔՊ. ո՞վ է Արմավիրի նոր մարզպետն ու ինչո՞վ է հայտնի

ՀՀԿ-ից՝ ՔՊ. ո՞վ է Արմավիրի նոր մարզպետն ու ինչո՞վ է հայտնի

Նախկին ՀՀԿ-ականն Վահրամ Խաչատրյանը Արմավիրի նոր մարզպետն է։ 41-ամյա մարզպետը 2015-2019 թվականներին ընտրվել է Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավար։ Նույն պաշտոնում վերընտրվել է 2019-ին և պաշտոնավարել է մինչև 2021 թվականը։ Այս ընթացքում հասցրել է 2018 թվականին լքել Հայաստանի Հանրապետական կուսակցության շահերն ու անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«Կուսակցական տոմսս վայր եմ դրել: Կուսակցությունից հրաժարվեցի, քանի որ ժողովրդիս կողքին եմ եղել, պատճառը միայն դա է եղել: Ճիշտն ասած՝ կուսակցությունն իմ համար երկրորդական բան է, դրա համար կարևորություն չեմ տալիս»,-հայտարարել էր Խաչատրյանը։

2021 թվականին էլ նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ։  Ամիսներ անց նույն թվականին նշակավել է Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ապա ղեկավար։ Ամուսնացած է, ունի 4 երեխա։

Ռազմագերիներ