04 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի պապն ընդունել է Իսրայելի նախագահին

Հռոմի պապն ընդունել է Իսրայելի նախագահին

Հռոմի պապ Լևոն XIV-ը Առաքելական պալատում ընդունել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին. գրում է Vatican News-ը:

Հանդիմանը քննարկվել է իրադրությունը Մերձավոր Արևելքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Գազայում տիրող վիճակին:

Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ Կողմերը հույս են հայտնել, որ միջազգային հանրության աջակցության շնորհիվ հնարավոր կլինի անհապաղ հաստատել մշտական ​​հրադադար և ազատ արձակել բոլոր պատանդներին:

Հանդիպումից հետո Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել Լևոն XIV-ին՝ հույս հայտնելով, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմները շուտով կդադարեն:

«Ամենից առաջ Իսրայելը ամեն կերպ ձգտում է տուն վերադարձնել ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված անձանց։ Իսրայելը ցանկանում է տեսնել այն օրը, երբ Մերձավոր Արևելքի ժողովուրդները՝ Աբրահամի զավակները, կապրեն միասին խաղաղության, գործընկերության և հույսի մեջ», – գրել է նա X-ի իր միկրոբլոգում։

Ռազմագերիներ