
Ռուսաստանը և Չինաստանը պատրաստվում են երկարաժամկետ հակամարտության․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը պատրաստվում են երկարաժամկետ հակամարտության։
Նրա խոսքով՝ Մոսկվան և Պեկինը արագորեն մեծացնում են ռազմական արտադրությունը և խորացնում պաշտպանական համագործակցությունը։
Ռյուտտեն հիշեցրել է, որ Ռուսաստանը բյուջեի 40%-ը ուղղում է պատերազմին՝ այս տարի նախատեսելով արտադրել 1500 տանկ, 3000 զրահամեքենա և հարյուրավոր «Իսկանդեր» հրթիռներ։
ՆԱՏՕ-ում կարծում են, որ սպառնալիքը չի վերանալու անգամ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։
Եվրոպայում արդեն քննարկվում է Ռուսաստանի կողմից դաշինքի երկրների վրա հարձակման վտանգը․ Դանիայի հետախուզությունը այն գնահատում է հինգ տարվա հեռանկարում, իսկ Bloomberg-ի սցենարները սկսվում են Բալթյան երկրների վրա հարձակմամբ։
Ռյուտտեն նշել է նաև, որ Մոսկվան իրավունք չունի որոշելու՝ արդյոք ընդունելի է արևմտյան զորքերի ներկայությունը Ուկրաինայի տարածքում։ Դա կախված է բացառապես Կիևի ցանկությունից։