24 Դեկ
2024
4.7° c ԵՐԵՎԱՆ
8.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում դեղատները դատարկ են, վատառողջ փոքրիկի դեղերը՝ գրեթե սպառված

Արցախում դեղատները դատարկ են, վատառողջ փոքրիկի դեղերը՝ գրեթե սպառված

Շաքարային դիաբետ, էպիլեպսիա,
ուղեկցող այլ այլ հիվանդություններ ունեցող արցախցի 10-ամյա Կարոն հաշված օրեր անց
դեղեր չի ունենալու։ Մինչև շրջափակումը Հայաստանից ու արտերկրից պատվերով Արցախ հասնող
դեղերն այսօր ոչ մի դեղատանը չես գտնի։ Շրջափակված Արցախում բացակայում են անգամ սովորական
ջերմիջեցնող, ցավազրող դեղերը։

Չկան նաև տակդիրներ,
մանկական կերեր։  Այս պայմաններում հիվանդ երեխային
խնամելը կրկնակի բարդ է դարձել։

Կարոյի «շրջափակված մանկության»
և դատարկված դեղատների մասին՝ Արցախում ABC Media-ի թղթակցի պատրաստած ռեպորտաժում։