
Հյուսիսային Կորեան կպաշտպանի Չինաստանի շահերը․ Կիմ Չեն Ըն
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Չինաստանի նախագահ Սի Ծինպինին հայտնել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի աջակցել Չինաստանին երկրի ինքնիշխանության ապահովման շահերի պաշտպանության հարցում․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական պետական KCNA լրատվական գործակալությունը։
«Անկախ նրանից, թե ինչպես է փոխվում միջազգային իրավիճակը, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի միջև բարեկամության զգացումը չի կարող փոխվել»,- ասել է Կիմ Չեն Ընը` հինգշաբթի Պեկինում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ։
Չինաստանի նախագահն, իր հերթին, նշել է, որ Չինաստանը և Հյուսիսային Կորեան «լավ հարևաններ, լավ ընկերներ և լավ զինակիցներ» են, որոնք կիսում են մեկ ճակատագիր։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են ռազմավարական համագործակցության ամրապնդմանը, միջազգային ու տարածաշրջանային հարցերում ընդհանուր շահերի պաշտպանությունը, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև ավելի շատ հանդիպումների կազմակերպմանն ու ռազմավարական հաղորդակցությանն առնչվող հարցեր։