
Իսրայելի բանակը վերահսկում է Գազա քաղաքի 40%-ը և առաջիկա օրերին ընդլայնելու է գործողությունը
Իսրայելը վերահսկում է Գազա քաղաքի 40%-ը․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի զինված ուժերի խոսնակին։
Նշվում է, որ ռմբակոծությունը ստիպել է ավելի շատ պաղեստինցիների լքել իրենց տները, մինչդեռ հազարավոր բնակիչներ անտեսել են Իսրայելի հեռանալու հրամանը՝ մնալով ավերակների մեջ։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հինգշաբթի անկլավի տարածքում Իսրայելի կողմից արձակված կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ։ Նշվում է, որ զոհերի մեծ մասը գրանցվել են Գազա քաղաքում, որտեղ իսրայելական ուժերը առաջ են եկել արվարձաններով և այժմ գտնվում են քաղաքի կենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
«Մենք շարունակում ենք վնասել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքները։ Այսօր մենք վերահսկում ենք Գազա քաղաքի տարածքի 40%-ը։ Գործողությունը կշարունակի ընդլայնվել և ինտենսիվանալ առաջիկա օրերին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը։