05 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սթիվեն Սիգալն իրեն ռուս է համարում

Սթիվեն Սիգալն իրեն ռուս է համարում

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալն իրեն ռուս է անվանել Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստից հետո․ գրում է  TACC-ը։

«Ես չեմ աշխատում Միացյալ Նահանգների հետ։ Ես ռուս եմ»,– պատասխանել է նա լրագրողների հարցերին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսության մասին։

Նա նաև չափազանց դրական գնահատական է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին ԵԷՖ-ի լիագումար նիստում։

«Պաշարման տակ», «Հրաման է տրվել ոչնչացնել» և «Գրավել» ֆիլմերի աստղը Ռուսաստանի քաղաքացիություն ունի 2016 թվականից։

2024 թվականի մայիսի 30-ին, «միջազգային մշակութային և մարդասիրական համագործակցության զարգացման գործում իր մեծ ներդրման համար», Պուտինը Սիգալին շնորհել է Բարեկամության շքանշան։

Ռազմագերիներ