05 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտին–Թրամփ բանակցությունների նոր փուլը հնարավոր է տեղի ունենա մոտ ապագայում. Կրեմլ

Պուտին–Թրամփ բանակցությունների նոր փուլը հնարավոր է տեղի ունենա մոտ ապագայում. Կրեմլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահներ Դոնալդ Թրամփի երկրորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա մոտ ապագայում. Հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա տեղեկացրել է, որ անհրաժեշտության դեպքում երկու առաջնորդների հանդիպումը կկազմակերպվի շատ արագ.
«դա տեղի կունենա այնպես, ինչպես արագ կազմակերպվեց Ալյասկայի հանդիպումը: Երկխոսությունը շարունակվում է», -նշել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նաև տեղեկացրել է, որ բանակցությունների մանրամասները դեռ պատրաստ չեն, բայց Պուտինի և Թրամփի հանդիպումը հնարավոր է շատ արագ կազմակերպել։

Նույն օրը ԱՄՆ նախագահը նշել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, և ըստ նրա՝ երկխոսությունը բավական լավ է ընթանում։

Հիշեցնենք, որ Պուտինի և Թրամփի հանդիպումը Ալյասկայում տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին: Ռուսաստանի նախագահը նշել էր, որ բանակցությունները ընթացան կառուցողական մթնոլորտում, և նրան հաջողվել է լավ կապ հաստատել ամերիկացի գործընկերոջ հետ: Թրամփը բարձր է գնահատել հանդիպումը՝ գնահատելով այն 10-ից 10-ը:

Ռազմագերիներ