07 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թաիլանդը երկու տարվա ընթացքում երրորդ վարչապետին է ընտրել

Թաիլանդը երկու տարվա ընթացքում երրորդ վարչապետին է ընտրել

Թաիլանդի խորհրդարանը գործարար մագնատ Անուտին Չարնվիրակուլին ընտրել է երկրի վարչապետ․ գրում է BBC-ն։

Վերջին երկու տարվա ընթացքում Չարնվիրակուլը երրորդ վարչապետն է։

Պետոնգտարն Շինավատրան, որը պատկանում է Թաիլանդի ամենաազդեցիկ քաղաքական դինաստիային, անցյալ շաբաթ պաշտոնից հեռացվել է Սահմանադրական դատարանի կողմից՝ Կամբոջայի հետ սահմանային վեճի կարգավորման հետ կապված էթիկական խախտումների համար։

Չարնվիրակուլի «Բհումջայթհայ» կուսակցությունը դուրս է եկել Շինավատրայի գլխավորած «Ֆեու Թայի» կոալիցիայից և բավարար աջակցություն ստացել վարչապետի պաշտոնը նվաճելու համար։

Նշվում է, սակայն, որ անորոշության շրջանը հնարավոր է՝ դեռևս չի ավարտվել Թաիլանդի համար, որտեղ վերջերս մի քանի վարչակազմեր են տապալվել դատարանների միջամտությունների և ռազմական հեղաշրջումների պատճառով։

Ռազմագերիներ