07 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գել-լաքը կարող է թանկանալ ԵՄ նոր արգելքի պատճառով

Գել-լաքը կարող է թանկանալ ԵՄ նոր արգելքի պատճառով

Եվրամիությունը արգելել է քիմիական նյութի օգտագործումը գելային լաքերում՝ այն վերարտադրության համար ճանաչելով որպես վտանգավոր. գրում է CNN-ը:

Այս շաբաթ ուժի մեջ մտած արգելքը վերաբերում է TPO (տրիմեթիլբենզոիլ դիֆենիլֆոսֆինի օքսիդ) նյութին, որն օգտագործվում էր որոշ գելային լաքերի և կոսմետիկ միջոցների մեջ։ ԵՄ կարգավորողները այն դասել են «վերարտադրական թունավոր նյութերի» շարքում։

TPO-ն գործում է որպես լուսազգայուն նյութ․ այն արձագանքում է ուլտրամանուշակագույն ճառագայթին և օգնում է, որ գելային լաքը կարծրանա լամպի տակ։

Գելային լաքերը հաճախ նախընտրելի են, քանի որ երկար են մնում, ավելի կարծր են և արագ են չորանում։ Սակայն TPO-ն հիմնականում կիրառվում է սրահներում, որտեղ լաքի կարծրացման համար օգտագործվում են հատուկ UV լամպեր։

Բացահայտված ռիսկերը հատկապես վերաբերում են այն մարդկանց, ովքեր հաճախ են գելային մանիկյուր անում կամ աշխատում են սրահներում։ Կենդանիների վրա արված փորձերը ցույց են տվել TPO-ի ազդեցությունը՝ ամորձիների խնդիրներ և պտղաբերության նվազում։

Մասնագետները, սակայն, նշում են, որ մարդիկ լուրջ անհանգստանալու կարիք չունեն։ Քանի որ ուսումնասիրությունները կատարվել են կենդանիների վրա կերակրման միջոցով, իսկ մարդը լաքը չի ուտում, ազդեցության ուղին տարբեր է։ Քիմիկոսները ընդգծում են, որ կիրառման սովորական եղանակով TPO-ն մեծ վտանգ չի ներկայացնում, բայց հնարավոր են այլընտրանքային նյութեր։

Ռազմագերիներ