
Երկրպագուների միասնական երթ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ. Red Eagles
Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան Պորտուգալիա խաղից առաջ, Red Eagles-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Հանրապետության հրապարակից. հավաքվում ենք 17։00-ից. հայտնում է Red Eagles ֆան-ակումբը։
«Սախարովի հրապարակում կմիավորվեն Red Eagles -ի և FAF-ի երթերը և միասին կշարժենք դեպի Հանրապետական մարզադաշտ։
Երթի մասնակիցների խնդրում են ներկայանալ կարմիր հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ։
Պիրոանվտանգության նկատառումներից ելնելով, երթը նկարահանողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք լինել թմբկահարից 15 մետր հեռավորության վրա»,- ասված է հայտարարության մեջ։