
Սկսվել է ստորագրահավաք ի պաշտպանություն Սերգեյ Սմբատյանի
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանին
աջակցելու նպատակով ստեղծվել է կայք։ «Արմենպրես»-ի
փոխանցմամբ՝ կայքը գործում է ազատ և չի պարունակում կոմերցիոն բնույթ. ցանկացած ոք
կարող է միանալ այս հարթակին՝ ստորագրելով ու հայտնելով իր անհամաձայնությունը Սերգեյ
Սմբատյանի կալանավորմանը:
Կայքի «Նորություններ» բաժնում հրապարակված են տեղեկություններ
քննության ընթացքի, ստեղծված իրավիճակին առնչվող թեմաների վերաբերյալ։
Թողարկումից հետո՝ 12 ժամվա ընթացքում, կայքն ունեցել է 2000-ից
ավելի այցելու, ստորագրահավաքին միացել է մոտ 400 մարդ, իսկ սոցիալական ցանցում կայքի
միջոցով իրենց ձայնն են բարձրացրել ավելի քան 1000 հոգի։