13 Հոկ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պենտագոնը ամերիկյան ռազմանավի վրայով Վենեսուելայի ռազմական ինքնաթիռի թռիչքը «սադրիչ քայլ» է որակել

Պենտագոնը ամերիկյան ռազմանավի վրայով Վենեսուելայի ռազմական ինքնաթիռի թռիչքը «սադրիչ քայլ» է որակել

Հինգշաբթի Կարիբյան ծովում գտնվող երկու վենեսուելական F-16 կործանիչներ թռել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիրի վրայով․ Reuters-ին հայտնել է ԱՄՆ պաշտոնյան:

Միջադեպը, որն, ըստ ամերիկյան ռազմական գերատեսչության, տեղի է ունեցել միջազգային ջրերում, էլ ավելի է սրում լարվածությունը երկու օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆի կողմից Վենեսուելայից եկած նավի վրա տեղի ունեցած հարվածից 11 մարդ էր զոհվել․ նավը, ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, տեղափոխում էր թմրանյութեր։

Միջադեպի վերաբերյալ արված հայտարարության մեջ Պենտագոնը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը համեմատել է թմրանյութերի ապօրինի շրջանառության կարտելի հետ։

«Այսօր Մադուրոյի ռեժիմի երկու ռազմական ինքնաթիռներ թռել են ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի մոտ՝ միջազգային ջրերում», – ասված է Պենտագոնի հայտարարության մեջ, որն այդ քայլն անվանվում է «խիստ սադրիչ»։

«Վենեսուելան կառավարող կարտելին խստիվ խորհուրդ է տրվում չձեռնարկել որևէ ջանք՝ խոչընդոտելու, կանխելու կամ միջամտելու ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացվող թմրանյութերի և հակաահաբեկչական գործողություններին»,-զգուշացրել են ռազմական գերատեսչությունից։

Ռազմագերիներ