
Բելառուսում լրտեսության մեղադրանքով լեհ հոգևորականի են ձերբակալել
Բելառուսը լրտեսության կասկածանքով լեհ հոգևորականի է ձերբակալել․ գրում է Al Jazeera–ն։
Բելառուսի պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ պետական անվտանգության ծառայության գործակալները ձերբակալել են տղամարդուն և նրա մոտ գտել փաստաթղթեր, որոնք վերաբերում են Բելառուսի և ՌԴ–ի միջև նախատեսվող համատեղ զորավարժություններին:
Լեհաստանը հոգևորականի ձերբակալությունը որակել է սադրանք և խոստացել «պատասխանել»:
Գժեգոժ Գավել անունով քահանան ձերբակալվել էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկից արևելք գտնվող Լեպել քաղաքում։ Այս առնչությամբ ձերբակալվել է Բելառուսի մեկ քաղաքացի ևս։
Բելառուսի պետական «Belta» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ լեհ կասկածյալի մոտ է եղել այս ամիս կայանալիք «Զապադ 25» զորավարժությունների վերաբերյալ փաստաթղթի պատճենը: Նա նաև ունեցել է բելառուսական և արտասահմանյան կանխիկ գումար, ինչպես նաև ուրիշի անունով գրանցված շարժական հեռախոսի SIM քարտ: