
ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի նկատմամբ հետախուզում կհայտարարվի
Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամի՝ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ շուտով միջազգային հետախուզում կհայտարարվի. Փափազյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝փաստաթղթերի կեղծում, առանձնապես խոշոր չափի փողերի լվացում, ծառայողական լիազորությունների չարաշահում։
Մինչ Քննչական Կոմիտեի որոշումը օգոստոսի 15-ին Գլխավոր դատախազությունն էր քրեական հետապնդում հարուցել Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամի» նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։