
+40-ից +42 աստիճան տաքության պայմաններում Հայաստանի տարբեր մարզերի ավելի քան 30 թաղամասերում ջրամատակարարումը դադարեցվել է
Այսօր Հայաստանի մի շարք բնակավայրերում ջուր չի լինելու։ Այս
մասին հայտարարել է «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Նշենք, որ օրեր առաջ մասնագետները
խորհուրդ էին տվել հատկապես օգոստոսի 10-ին և 11-ին օգտագործել ավելի շատ ջուր՝ պայմանավորված
օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով։ Նշենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է մինչև +40 և +42։
Մասնագետները խորհուրդ էին տվել այս օրերին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և շատ հեղուկ՝ հատկապես ջուր օգտագործել։
Այսպիսով, վթարային ջրանջատումներ են Երևանի Աջափնյակ վարչական
շրջանում․ դադարեցվել է Ֆուչիկ փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցների,
Մազմանյան, Շիրազ փողոցների, Բաշինջաղյան փողոցի և նրբանցքների, Հալաբյան փողոցի
25-59 շենքերի ջրամատակարարումը:
Երևանի Ավան վարչական շրջանում դադարեցվել է Նարեկացի, Քուչակ, Իսահակյան, Թումանյան, Հ.Հովհաննիսյան, Խուդյակով 81-218/8 տների,
Սայաթ-Նովա 1/1-8/2 շենքերի, Ա.Շահինյան 1 նրբանցքի, Սայաթ-Նովա, Դուրյան, Բրյուսով,
Խուդյակով 4 նրբ, Ա.Շահինյան 5 նրբանցքի ջրամատակարարումը:
Նորք Մարաշ վարչական շրջանում վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 10-ին ժամը 12:30-18:00-ն կդադարեցվի Նորքի Այգիներ, Ա.Արմենակյան փողոցների ջրամատակարարումը:
Ջրանջատումներ կան նաև մարզերում․ մասնավորապես ջուր չկա Արարատ քաղաքում՝ ամբողջությամբ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում։ Վայոց Ձորի ջերմուկ քաղաքի որոշ հատվածներում, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի և 1 – 4 նրբ., Ջիվանու 1, 2 նրբ., Տիգրան Պետրոսյան, Գորկի, Պ.Սևակ, Սահմանապահներ, Հ.Թումանյան, Խ.Աբովյան, Նալբանդյան, Ավետիսյան, Ազատամարտիկներ, Ավ.Իսահակյան, Կոմիտաս փող. և 1 նրբ., Վ.Տերյան, Մ.Մաշտոցի 1 , 2, 3 նրբ., Լերմոնտով փող. և 1 -5 նրբ., Մուրացան փող. և 1 – 6 նրբ., Շահումյան փող. և 1 – 5 նրբ., Սայաթ-Նովա փող. և 1 – 7 նրբանցքներում։