
Միացյալ Թագավորության արտգործնախարար է նշանակվել Իվետ Քուփերը
Լեյբորիստական կուսակցության անդամ Իվետ Քուփերը փոխարինել է Դեյվիդ Լեմմիին Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում. գրում է Politico-ն:
Մինչ ԱԳ նախարար նշանակվելը Քուփերը զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նշվում է, որ նա կառավարության ամենափորձառու անդամներից մեկն է. նախարար է եղել նաև վարչապետ Թոնի Բլերի պաշտոնավարման տարիներին:
Վերջին ամիսներին նա՝ որպես ներքին գործերի նախարար, ներգրավված էր Ֆրանսիայի և Գերմանիայի հետ կնքվելիք համաձայնագրերի շուրջ բանակցությունների մեջ:
Նրա հեռանալը Ներքին գործերի նախարարությունից տեղի է ունենում այն ժամանակ, երբ Սթարմերը փոխատեղումներ է կատարում կառավարության կազմում:
Ներկառավարական ճգնաժամի պատճառ է դարձել փոխվարչապետ Անժելա Ռեյները հրաժարականը ՝ պայմանավորված 800,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ բնակարանի համար բավարար հարկ չվճարելու շուրջ բարձրացած աղմուկով: