Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն. ջրամատակարարումն իրականացվում է արտիզան-պոմպերով
Արցախի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ տեղեկացնում է Ստեփանակերտի բնակչությանը, որ
չոր ու տոթ եղանակի հետևանքով քաղաքը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն:
Ընկերությունը ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի
հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով:
Ընկերությունը խնդրում է բնակչությանը՝ ջրանջատումներից խուսափելու համար հնարավորինս
խնայողաբար օգտագործել ջուրը և գիտակցաբար մոտենալ ջրի երբեմն անջատումներին:
Ընկերությունը հայցում է ջրօգտագործողների ներողամտությունը: