06 Սեպ
2025
31° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը գովաբանել է Լուկաշենկոյին

Թրամփը գովաբանել է Լուկաշենկոյին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանել է հարգված անձնավորություն և ուժեղ առաջնորդ։

«Շատ հաճելի ժեստ էր Բելառուսի ղեկավարի կողմից, ով հարգված անձնավորություն է, ուժեղ անհատականություն և առաջնորդ։ Նա ազատ է արձակել 16 պատանդի», – ասել է Թրամփը Սպիտակ տանը։

Նա իր մեկնաբանություններն արել է Մինսկի կողմից «16 պատանդների» ազատ արձակման համատեքստում՝ նկատի ունենալով բելառուսական բանտերից կալանավորներին։ Թրամփը  նաև ընդգծել է փաստաբան և հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգի օգնական Ջոն Քոուլի դերը այդ գործում։

Նախագահը հավելել է, որ Բելառուսում դեռևս կան մոտ 1400 կալանավորներ տարբեր երկրներից։ Նա հույս է հայտնել, որ նրանք ազատ կարձակվեն։

Ռազմագերիներ