07 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ խաղում․ Սպերցյան

Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ խաղում․ Սպերցյան

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պարտություն կրեց՝ զիջելով Ազգերի լիգայի հաղթող Պորտուգալիայի ընտրանուն 0:5 հաշվով։

Խաղից հետո Հայաստանի ընտրանու և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, որ թիմը պատրաստվում է ուղղել սխալները։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

«Իհարկե սպասում էինք, որ շատ դժվար է լինելու։ Տանը կրկին այսքան գոլ բաց թողնելը շատ է, նույնիսկ այնպիսի հավաքականից, ինչպիսին Պորտուգալիան է։

Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ։ Շնորհակալ եմ երկրպագուներին մթնոլորտի և աջակցության համար։

Մենք վերակառուցման փուլում ենք։ Հուսամ՝ շուտով կուրախացնենք բոլորին, նաև ինքներս մեզ»,- Սպերցյանի խոսքն է մեջբերում ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ռազմագերիներ