
Ճապոնիայի վարչապետը որոշել է հրաժարական տալ
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան որոշել է հրաժարական տալ․ հայտնում է СNN-ը՝ հղում անելով երկրի հանրային հեռուստաընկերությանը։
Ըստ աղբյուրի՝ նա այդ որոշումը կայացրել է, որպեսզի խուսափի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներսում պառակտումից։
Նշվում է, որ սեպտեմբերի 8-ին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրենսդիրները մտադիր են քվեարկել ղեկավարության արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
Անցյալ տարի Իշիբայի իշխանության գալով՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավորած կոալիցիան կորցրել էր ձայների մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատների ընտրություններում։ Պատճառը թանկացումներն էին։