
ՌԴ ԶՈւ–ն հարվածել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտներին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«ՌԴ զինված ուժերը բարձր ճշգրտության զենքերով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել անօդաչու թռչող սարքերի արտադրության, հավաքման, վերանորոգման, պահեստավորման և արձակման օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի կենտրոնական, հարավային և արևելյան մասերում գտնվող ռազմական ավիաբազաներին, այդ թվում՝ Կիևի արևմտյան ծայրամասում գտնվող «Կիև-67» արդյունաբերական ձեռնարկությանը և «ՍՏՍ-ԳՐՈւՊ» լոգիստիկ բազային», – ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։