07 Սեպ
2025
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հաստատվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հաստատվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին։ Մրցավարի օգնականներ կլինեն Դավիդ Ախվլեդիանին և Դավիդ Գաբիսոնիան։ Չորրորդ պաշտոնյան կլինի Գիորգի Կրուաշվիլին։ VAR-ի պատասխանատուներ են լինելու նիդերլանդցի Դենիս Հիգլերը և Ռիչարդ Մարտենսը։

Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20։00-ին։

Ռազմագերիներ