Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում․ Forbes-ի անդրադարձը Արցախում տիրող իրավիճակին
Աշխարհահռչակ Forbes պարբերականը անդրադարձել է Արցախում
ստեղծված իրավիճակին։
«Լեռնային Ղարաբաղը սովամահ է լինում, միջազգային հանրությունը չի կարող շարունակել
հայացքը թեքել, ինչպես դա արել է վերջին ութ ամսում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը
շտապ օգնություն է պահանջում՝ առանց որևէ արդարացման»,- նշված է պարբերականի հոդվածում։
Պարբերականը նշում է, որ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա, իսկ
ստեղծված իրավիճակը մոտ է աղետալիին։