
Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ՝ արդարության և փոխադարձ հարգանքի պայմանով
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ այն ժամանակ, երբ ամերիկյան վարչակազմը պատրաստ լինի երկխոսության՝ «արդարության և փոխադարձ հարգանքի» սկզբունքով. գրում են իրանական լրատվամիջոցները։
Արաղչին՝ ելույթ ունենալով Իրանի ազատ և առևտրային գոտիների ներդրումային հնարավորությունների ազգային համաժողովում, ընդգծել է, որ բանակցությունները Եվրոպայի երկրների հետ շարունակվում են, իսկ ԱՄՆ-ի հետ հաղորդակցությունը ընթանում է միջնորդների միջոցով նամակների փոխանակման ձևաչափով։
«Այդ օրը, երբ ամերիկացիները կհասկանան, որ պատրաստ են արդարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բանակցությունների, մենք նույնպես պատրաստ կլինենք սկսել», – ասել է նախարարը։
Նախարարն ավելացրել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո Իրանը կասեցրել է համագործակցությունը Միջազգային Ատոմային Էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ, սակայն այժմ կողմերը փորձում են մշակել նոր համագործակցության մոդել։