08 Սեպ
2025
32° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Hyundai-ի գործարանում խուզարկության ժամանակ ձերբակալված քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Hyundai-ի գործարանում խուզարկության ժամանակ ձերբակալված քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցում

Հարավային Կորեայի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Hyundai-ի գործարանում զանգվածային ներգաղթային խուզարկության ժամանակ ձերբակալված իր քաղաքացիների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ․ գրում է BBC-ն։

Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ վարչական ընթացակարգերի ավարտից հետո կալանավորներին տուն բերելու համար կուղարկվի չարտերային ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պաշտոնյաները ձերբակալել են 475 մարդու, որոնցից ավելի քան 300-ը Հարավային Կորեայի քաղաքացիներ են։ Ըստ ԱՄՆ-ի՝ ձերբակալված աշխատակիցներն անօրինական կերպով աշխատել են մարտկոցների գործարանում, որը Ջորջիա նահանգի ամենամեծ արտասահմանյան ներդրումային նախագծերից մեկն է։

Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ իրենք փորձում են բարելավել վիզային համակարգը՝ ապագայում նման միջադեպերը կանխելու համար։

Reuters-ի փոխանցմամբ՝ միջադեպի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օտարերկրյա ընկերությունները պետք է աշխատանքի ընդունեն և վերապատրաստեն ամերիկացի աշխատակիցների և հարգեն ներգաղթի օրենքները։

Սպիտակ տան պաշտոնյան նշում է, որ միջադեպից հետո Թրամփի վարչակազմը նախատեսում է ավելի շատ բիզնեսների վրա ներգաղթի կանոնների վերահսկողություն սահմանել։

Ռազմագերիներ