08 Սեպ
2025
32° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թունավոր սնկեր՝ ընտանեկան ընթրիքի համար․ Ավստրալիայում կինը սպանել է հարազատներին

Թունավոր սնկեր՝ ընտանեկան ընթրիքի համար․ Ավստրալիայում կինը սպանել է հարազատներին

Ավստալացի Էրին Փաթերսոնը դատապարտվել է ցմահ ազատազրկման իր երեք հարազատներին թունավորելու համար. նա 33 տարի իրավունք չի ունենա դիմելու պայմանական վաղաժամկետ ազատման համար․ գրում է BBC-ն։

Փաթերսոնը հուլիսին դատապարտվել է երեք ազգականների սպանության և մեկ ուրիշին սպանելու փորձի համար։ Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականին ընտանեկան ճաշի ժամանակ, երբ Փաթերսոնը հյուրերին մատուցել էր թունավոր մահացու սնկերով տավարի Վելինգտոն։

Նշվում է, որ երկուշաբթի լսումների ընթացքում 50-ամյա կինը գրեթե հույզեր չի ցուցաբերել․ մեծ մասամբ աչքերը փակ է պահել՝ բացելով միայն այն ժամանակ, երբ դատավորը կարդում էր դատավճիռը։

Նշվում է, որ հանցանքի դրդապատճառը մինչ օրս մնում է առեղծված։

Ռազմագերիներ