16 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենեսուելան 25 հազարանոց զորք է մոբիլիզացրել

Վենեսուելան 25 հազարանոց զորք է մոբիլիզացրել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել է Կարիբյան տարածաշրջանում լրացուցիչ 25,000 զինվորական տեղակայել՝ ԱՄՆ ներկայության աճի ֆոնին։

գոստոսի կեսերին հաղորդվեց, որ Միացյալ Նահանգները տեղափոխում է ռազմական նավեր և մի քանի հազար ռազմածովային ուժեր։ «Ես հրամայել եմ մեր փառահեղ բանակի 25,000 զինվոր տեղակայել՝ Կոլումբիայի հետ սահմանային գոտում և Կարիբյան ծովի ուղղությամբ՝ Գուախիրայից մինչև Ֆալկոն, արագ արձագանքման ստորաբաժանումների գործողությունները ուժեղացնելու, ինչպես նաև Արևելյան Կարիբյան ծովի ուղղությամբ բոլոր գործողությունները Նուևա Էսպարտա, Սուկրե և Դելտա Ամակուրո նահանգներում վերահսկողությունն ուժեղացնելու համար», – գրել է Մադուրոն՝ սոցիալական ցանցի իր էջում։

Վենեսուելայի առաջնորդը նշել է, որ զորահավաքի հիմնական նպատակը ազգային ինքնիշխանության, երկրի անվտանգության և խաղաղության համար պայքարի պաշտպանությունն է։ Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները մահացու հարված են հասցրել Կարիբյան ծովում թմրանյութերի նավ տեղափոխող վրա, որը, ըստ նրա, Վենեսուելայից էր մեկնել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ