16 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել

Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել

Երուսաղեմում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, ևս յոթը ծանր վիրավորվել են․ գրում է BBC-ն՝ հղում անելով շտապօգնության աշխատակիցներին։

Իսրայելի Մագեն Դեյվիդ Ադոմ շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ մահացածների թվում են չորս տղամարդ և մեկ կին։

Հրազենային վնասվածքներով ինը մարդ տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ, ևս երեքը վիրավորվել են կոտրված ապակու հետևանքով։

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ երկու «ահաբեկիչներ» կրակ են բացել քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող Ռամոտ խաչմերուկում գտնվող ավտոբուսի կանգառի ուղղությամբ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ