
Ոգևորությունը փոխվեց սկեպտիկ գնահատականների․ Լավրովը՝ ՀՀ-Ադրբեջան վաշինգտոնյան համաձայնագրի մասին
ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ոգևորված բացականչությունները փաստաթղթի հրապարակումից հետո փոխարինվեցին սկեպտիկ գնահատականներով, որի տեքստում շատ բան համաձայնեցված չէր. այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների առջև։
Նա հիշեցրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ պայմանավորվածությունները ծագել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2020-2022 թվականներին կնքված համաձայնագրից։
Լավրովի խոքով՝ հենց Ռուսաստանի Դաշնությունն էր, որը վճռորոշ դեր խաղաց Երկրորդ ղարաբաղյան պատերազմի բռնկումից հետո։
Լավրովը նշել է, որ ՌԴ նախագահը հասել էր համաձայնագրի, որը ստորագրել են և՛ վարչապետ Փաշինյանը, և՛ նախագահ Ալիևը 2020 թվականի նոյեմբերին։
Այնուհետև տեղի են ունեցել մի շարք այլ եռակողմ գագաթնաժողովներ, որոնց ընթացքում ձեռք են բերվել համաձայնություններ տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։
«Նրանք որոշել են այն կնքել ԱՄՆ տարածքում։ Սա մեր հարևանների ինքնիշխան իրավունքն է։ Բայց մենք պետք է տեսնենք, թե ինչպես այն կգործի, քանի որ Վաշինգտոնում հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին լսված բոլոր ոգևորված ակնարկները, այդ բացականչությունները հետո ինչ-որ կերպ փոխվեցին սկեպտիկ գնահատականների՝ փաստաթղթի հրապարակումից հետո։ Եվ, ինչպես պարզվեց, այնտեղ ամեն ինչ համաձայնեցված չէ», – նշել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ղեկավարը։