13 Հոկ
2025
10° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արյունոտ լուսինը»՝ աշխարհի տարբեր հատվածներից․ ինչո՞ւ էր «կարմրել» լուսինը

«Արյունոտ լուսինը»՝ աշխարհի տարբեր հատվածներից․ ինչո՞ւ էր «կարմրել» լուսինը

Լուսնի լրիվ խավարման ժամանակ «արյունոտ լուսինը» կիրակի տեսանելի էր ամբողջ Ասիայում, ինչպես նաև Եվրոպայի և Աֆրիկայի մի մասում գրում է Al Jazeera-ն։ 

Երբ Արևը, Երկիրը և Լուսինը նույն գծի վրա են գտնվում, Երկրի կողմից իր արբանյակի վրա գցված ստվերը այն դարձնում է մուգ կարմիր գույնի՝ երևույթ, որը հազարամյակներ շարունակ ապշեցրել է մարդկանց։ Ասիայի, այդ թվում՝ Հնդկաստանի և Չինաստանի բնակիչները լավագույնս էին տեսնում Լուսնի լրիվ խավարումը այն տեսանելի էր նաև Աֆրիկայի արևելյան հատվածում, ինչպես նաև արևմտյան Ավստրալիայում։

Լուսնի լրիվ խավարումը տևել է Գրինվիչի ժամանակով 17:30-ից մինչև 18:52-ը։ «Լուսինը լուսնային խավարումների ժամանակ կարմիր է թվում, քանի որ դրան հասնող միակ արևի շողը անդրադարձվում և ցրվում է Երկրի մթնոլորտով»,- ասել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստի Քուինս համալսարանի աստղաֆիզիկոս Ռայան Միլիգանը։

Աստղաֆիզիկոսը նշել է, որ լույսի կապույտ ալիքների երկարությունն ավելի կարճ է, քան կարմիր ալիքներինը, ուստի դրանք ավելի հեշտությամբ են ցրվում Երկրի մթնոլորտով անցնելիս։ «Սա է լուսնին տալիս իր կարմիր, արյունոտ գույնը»,- նշել է Միլիգանը։

Ռազմագերիներ