08 Սեպ
2025
24° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեպալում 14 մարդ է զոհվել սոցցանցերի արգելափակման դեմ ցույցերի ժամանակ

Նեպալում 14 մարդ է զոհվել սոցցանցերի արգելափակման դեմ ցույցերի ժամանակ

Նեպալի մայրաքաղաքում երկուշաբթի տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, տասնյակները վիրավորվել են․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի պետական հեռուստատեսությունը։

Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել սոցիալական ցանցերի փակման և կոռուպցիայի դեմ բողոքող ցուցարարների դեմ, որոնք փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք։

Նշվում է, որ որոշ ցուցարարներ ներխուժել են խորհրդարանի շենք՝ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հրկիզելով շտապօգնության մեքենա, առարկաներ նետելով ոստիկանության վրա և վիրավորներին մոտոցիկլետներով տեղափոխելով հիվանդանոց։

Նեպալի հեռուստատեսությունը հայտնել է, որ վիրավորվել է ավելի քան 50 մարդ։

Անցյալ շաբաթ մի քանի սոցիալական ցանցերի, այդ թվում՝ Facebook-ի հասանելիությունը արգելափակելու կառավարության որոշումը զայրույթ է առաջացրել երիտասարդների շրջանում: Նեպալի 30 միլիոն բնակչության մոտ 90%-ը օգտվում է համացանցից:

Կառավարությունը հայտարարել է, որ կեղծ ID հասցեներով սոցցանցերի օգտատերերը որոշ հարթակների միջոցով տարածում են ատելության խոսք և կեղծ լուրեր, ինչպես նաև կատարում են խարդախություն և այլ հանցագործություններ։

Ռազմագերիներ