Էրդողանի հետ բանակցություններ չեն կայանա, քանի դեռ թուրքական զորքը Սիրիայի տարածքում է․ Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը բացառել է Թուրքիայի ղեկավար Ռեջեփ
Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ թուրքական զորքը
գտնվում են Սիրիայի տարածքում։
Այս մասին նա հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը չի կայանա այն պայմաններով,
որոնք առաջադրում է Անկարան։ Ներկա իրավիճակում բանակցություններ սկսելը կնշանակի Թուրքիայի
կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիայի ճանաչում», – ասել է Ասադը:
Նա Թուրքիային մեղադրել է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու
համար։