
Թրամփը պահանջել է ազատ արձակել Գազայի բանտարկյալներին համաձայնագրի առաջին 2 օրվա ընթացքում․ ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ազատ արձակի Գազայի հատվածում պահվող բոլոր իսրայելցի պատանդներին և հանձնի մահացած գերիների մարմինները հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 48 ժամվա ընթացքում․ տեղեկացնում է Al Hadath հեռուստաալիքը։
Ըստ վերջինիս աղբյուրների՝ ԱՄՆ նախագահի առաջարկը ներառում է նաև «անձնական երաշխիքներ», որ անկլավում ռազմական գործողությունների վերջնական դադարեցման վերաբերյալ բանակցությունները կսկսվեն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։ Սպիտակ տան ղեկավարի նախաձեռնությամբ Գազայում հրադադարը ուժի մեջ կլինի 60 օր, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել մինչև խորհրդակցությունների ավարտը։
Սեպտեմբերի 7-ին Թրամփը հայտարարել է, որ պահանջել է ՀԱՄԱՍ-ից ընդունել Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու իր պայմանները և ընդգծել է, որ սա «վերջին նախազգուշացումն» է։ Իրենց հերթին՝ արմատականները հաստատել են, որ պատրաստ են «անմիջապես վերադառնալ բանակցությունների սեղանին» Գազայի հարցում։