
Տեղի է ունեցել BRICS անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը
BRICS-ի անդամ երկրների առաջնորդները արտահերթ առցանց գագաթնաժողովում քննարկել են ԱՄՆ առևտրային տուրքերի սակագնային քաղաքականությունը և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը. այս մասին նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Քննարկվել են BRICS-ի անդամ երկրների միջև առևտրային, տնտեսական, ֆինանսական, ներդրումային և այլ ոլորտներում համագործակցության հարցեր՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկայիս իրավիճակը», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գագաթնաժողովը հրավիրվել է Բրազիլիայի նախագահի նախաձեռնությամբ՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականությունը, այդ թվում՝ տուրքերի սակագների սահմանման հարցը։